Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Այս անգամ Նոբելյան մրցանակը՝ ֆրանսիացուն

Այս անգամ Նոբելյան մրցանակը՝ ֆրանսիացուն
09.10.2014 | 16:46

Հայտնի է դարձել, որ Շվեդական ակադեմիան հրապարակել է 2014-ի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը։ Մրցանակին արժանացածը 69-ամյա ֆրանսիացի Պատրիկ Մոդիանոն է։ Նոբելյան մրցանակն այս հեղինակի 6-րդ միջազգային մրցանակն է։ 2010-ին եղել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։ Հրատարակել է 23 գիրք։

Դիտվել է՝ 2374

Մեկնաբանություններ